Not Selected

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԹԻՄԻՆ»

21/10/2021

«Նորավանքի» նկատմամբ տոնած հաղթանակի (0-1) մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» մարզիչ Արսեն Պետրոսյանը․

«Ինչպես նախորդ խաղերում, այսօր էլ խաղասկզբից առավելությանը տիրում էինք մենք։ Փորձում էինք գնդակը պահելով գրոհներ զարգացնել։ Երկրորդ խաղակեսը բարդ ստացվեց այն առումով, որ խփած գոլը մրցակցին ստիպեց բացվել և ավելի շատ գրոհներ կազմակերպել, ինչի արդյունքում մենք ազատ տարածություններ էինք ստանում ու փորձում հակագրոհներով առաջ շարժվել։ Չնայած նրան, որ երկրորդ գոլը խփել չկարողացանք` կարծում եմ՝ այս հաղթանակը մեծ վստահություն կտա թիմին, քանի որ չէինք հաղթել վերջին մի քանի խաղում։ Մյուս խաղերում էլ կփորձենք լավ հանդես գալ ու հաղթանակներով շարժվել առաջ»։