Not Selected

ՎԻՏԻՆՅՈ․ «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԼԻԱՐԺԵՔ ՈՒԺՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՄ ԽԱՂԱԴԱՇՏ»

22/10/2021

«Նորավանքի» հետ խաղում մեր կիսապաշտպան Վիտինյոն առաջին անգամ խաղադաշտ մտավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Ֆուտբոլիստի հետ զրուցել ենք վնասվածքից ապաքինվելու և թիմի ելույթների մասին։

 

ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ԱՊԱՔԻՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ինձ արդեն շատ լավ եմ զգում, ինչի համար շնորհակալ եմ Աստծուց, որ ուժ է տալիս ինձ՝ շուտ վերականգնվելու, նաև մեր ակումբի բժշկական անձնակազմին, որոնք աշխատում են ինձ հետ ու կարողանում հնարավորինս շուտ ոտքի կանգնեցնել մեզ։ Երկար ժամանակ բացակայում էի, բայց ուրախ եմ, որ արդեն լիարժեք ուժով վերադարձել եմ մարզադաշտ ու կարող եմ օգնել թիմակիցներիս»։

«ՆՈՐԱՎԱՆՔԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Երեք պարտությունից հետո վերջապես կարողացանք հաղթել, դա շատ կարևոր էր մեզ համար, հաջորդ խաղերին ավելի վստահ կմոտենանք։ Պետք է աշխատենք ավելի լավացնել մեր մեր խաղն ու ինքներս մեզ սովորեցնենք, որ պետք է ավելի հաճախ հաղթենք»։