Not Selected

ԴՐԱՄԱՏԻԿ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ»

23/10/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկ Ակադեմիային»։ Գոլառատ խաղում մերոնք զիջեցին մրցակցին 3-4 հաշվով։ «Ուրարտու-2»-ից գոլի հեղինակներ դարձան Ռուբեն Եսայանը, Ֆելիքս Խաչատրյանը և Տիգրան Այունցը, իսկ «Փյունիկ Ակադեմիայի» կազմում պոկեր ձևակերպեց Լևոն Վարդանյանը։

Ընթացիկ մրցաշրջանում այս թիմերը հանդիպում էին երկրորդ անգամ։ Առաջին խաղը «Փյունիկ Ակադեմիայի» հարկի տակ էր, որտեղ մեր տղաները առավելության էին հասել 3-2 հաշվով։ Այս խաղում երկու թիմերի կազմում էլ գլխավոր թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներ էին ընդգրկած։ «Ուրարտու»-ից Սերգեյ Մկրտչյանն ու Էրիկ Սիմոնյանը խաղը սկսեցին մեկնարկից։ 

Առաջին խաղակեսում «Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստները տիրում էին նախաձեռնությանը։ Առաջին րոպեներից «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները ստիպված եղան խաղը տեղափոխել սեփական կիսադաշտ։ Հանդիպման 24-րդ րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվը։ Աչքի ընկավ Լևոն Վարդանյանը։ 2 րոպե անց Ռուբեն Եսայանը ֆանտաստիկ հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Մինչ ընդմիջման գնալը «Փյունիկ Ակադեմիան» առաջ անցավ հաշիվը մեջ․ Լևոն Վարդանյանը դուբլ ձևակերպեց։ 

Երկրորդ խաղակեսում թիմերը հավասարապես մտան խաղի մեջ։ Լևոն Վարդանյանը հեթ-տրիկ, այնուհետև պոկեր ձևակերպեց, իսկ հանդիպման լրացուցիչ ժամանակում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները կարողացան 2 գոլ վերադարձնել։ Տուգանային հարվածից խփած գնդակով աչքի ընկավ Տիգրան Այունցը՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում իր 5-րդ գնդակը։ Իսկ խաղում 7-րդ գոլի հեղինակ դարձավ Ֆելիքս Խաչատրյանը։ Ցավոք, մեր տղաների չհաջողվեց փրկել խաղը։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ» 3-4

0-1 Լևոն Վարդանյան (25') 1-1 Ռուբեն Եսայան (27') 1-2 Լևոն Վարդանյան (44') 1-3 Լևոն Վարդանյան (61') 1-4 Լևոն Վարդանյան (89') 2-4 Տիգրան Այունց (90+1) 3-4 Ֆելիքս Խաչատրյան (90+7)։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Մխիթար Ումրեյան, 77․ Էրիկ Սիմոնյան (4․ Էրիկ Ամիրխանյան 62'), 39. Նարեկ Դավթյան (16․ Արայիկ Էլոյան 80'), 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 17․ Տիգրան Այունց, 33․ Վարդան Բաբախանյան (7, Սամվել Հակոբյան 75'), 25. Սերգեյ Մկրտչյան (26․ Կարեն Գալստյան 62'), 18․ Համլետ Սարգսյան, 20․ Ռուբեն Եսայան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 10․ Գոռ Լուլուկյան (8․ Գևորգ Գրիգորյան 62')։

Պահեստայիններ՝  96․ Հրաչ Սահակյան, 3․ Գագիկ Գևորգյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 4․ Էրիկ Ամիրխանյան, 9․ Արմեն Աֆրիկյան, 13. Էդգար Ղուլինյան, 26․ Կարեն Գալստյան, 12․ Արա Ջոլաքյան, 16․ Արայիկ Էլոյան, 7, Սամվել Հակոբյան,  11․ Արթուր Միսկիրիջյան։

«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ»․ 16․ Վլադ Չատունց, 4․ Պերճ Պողիկյան, 39․ Սուրեն Հարությունյան, 57․ Արման Եղիազարյան (45․ Մարատ Ասատրյան 90+5'), 9․ Լազար Յովանովիչ, 22․ Էդգար Մովսեսյան (37․ Ալեքսանդր Տեր-Թադևոսյան 80'), 70․ Խոսե Բալսա (52․ Սամվել Գասպարյան 90+5'), 17․ Լևոն Վարդանյան, 88․ Յուրի Գարեգինյան, 80․ Ռոմմել Ջոան Հերնանդես Իբարրա (38․ Հայկ Թաթոսյան 69'), 44․ Վրեժ Չիլոյան (56․ Հայկ Հովսեփյան 46')։

Պահեստայիններ՝  1․ Սևակ Ասլանյան, 37․ Ալեքսանդր Տեր-Թադևոսյան, 43․ Նարեկ Մարտիրոսյան, 45․ Մարատ Ասատրյան, 52․ Սամվել Գասպարյան, 56․ Հայկ Հովսեփյան, 38․ Հայկ Թաթոսյան, 62․ Ռոբերտ Դեմիրճյան։