Not Selected

ՀԱՅՏՆԻ Է ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՏՈՒՐԵՐԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ

04/10/2021

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի Առաջին խմբի 9-րդ և 10-րդ տուրերի խաղացանկը։ Այսպիսով, հոկտեմբերի 18-ին «Ուրարտու-2»-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կհյուրընկալվի ԲԿՄԱ-2-ին։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 15։00-ին։ Իսկ հոկտեմբերի 23-ին մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկ Ակադեմիային», այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 18։30-ին։

Տուրի մյուս խաղերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։