Not Selected

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

05/10/2021

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել Դավիթ Մարտիրոսյանը։

Նշենք, որ 2019-ից նա զբաղեցնում էր ակումբի Հանրային կապերի ու մամուլի բաժնի ղեկավարի պաշտոնը։

Շնորհավորում ենք Դավիթ Մարտիրոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում բեղմնավոր ու արդյունավետ գործունեություն։