Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒ-04»-ԻՆ

07/10/2021

Հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարի ընթացքում «Ուրարտու-2»-ը ստուգողական խաղ անցկացրեց՝ մրցելով մեր ակադեմիայի բարձր տարիքային թիմերից մեկի՝ «Ուրարտու-04»-ի հետ։ Հանդիպումն ավարտվեց «Ուրարտու-2»-ի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Խփված գոլերով աչքի ընկան Արթուր Իսրայելյանը և Կորյուն Սեդրակյանը։ 

Այս ընթացքում սա «Ուրարտու-2»-ի առաջին ստուգողական հանդիպումն էր։ Թիմի կազմում խաղաժամանակ էին ստացել առավել երիտասարդ ֆուտոլիստները, որոնք առանց փոխարինման մասնակցեցին ամբողջ հանդիպմանը։ 

Հանդիպումն անցավ երկուստեք գրոհներով ու վտանգավոր պահերով, սակայն «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին գրոհներն օգտագործելիս։ Հանդիպման 15-րդ րոպեին հաշիվը բացեց Արթուր Իսրայելյանը, իսկ 72-րդ րոպեին թիմի առավելությունը կրկնապատկեց Կորյուն Սեդրակյանը՝ 2-0։

Հավելենք, որ հաջորդ խաղը Արամ Բարեղամյանի գլխավորած թիմը կանցկացնի հոկտեմբերի 11-ին և ուժերը կչափի «Ալաշկերտ-2»-ի հետ։ Հանդիպումը տեղի կունենա «Փյունիկ» մարզադպրոցին կից մարզադաշտում ու կմեկնարկի 12:00-ին:

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-04» 2-0

1-0 Արթուր Իսրայելյան (15’), 2-0 Կորյուն Սեդրակյան (72’)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55․ Հայկ Ղազարյան, 70․ Արման Մարտիրոսյան, 39․ Նարեկ Դավթյան, 8. Գևորգ Գրիգորյան,  3․ Գագիկ Գևորգյան, 19․ Արմեն Աֆրիկյան,  24․ Դավիթ Թալալյան,  9․ Արթուր Իսրայելյան, 13․ Էդգար Ղուլինյան, 14․ Կորյուն Սեդրակյան (ա), 21․ Հարություն Ստեփանյան։

Պահեստայիններ՝ 15․ Կարեն Դավթյան, 12․ Արա Ջոլաքյան։