Not Selected

ՌՈՒԱՆԴԱՅԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ԶԻՋԵՑ ՈՒԳԱՆԴԱՑԻՆԵՐԻՆ

08/10/2021

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Սալոմոն Նիրիսարիկեի Ռուանդայի հավաքականն Ուգանդայի ընտրանու հետ կայանալիք հանդիպումներից առաջինն անցկացրեց հոկտեմբերի 7-ին և զիջեց նվազագույն 1-0 հաշվով։

«Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն ընդգրկվել էր Ռուանդայի հավաքականի մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ հանդիպմանը։

Հավելենք, որ որակավորման փուլում կայացած երեք հանդիպումներից հետո Նիրիսարիկեի հավաքականն իր ակտիվում ունի 1 միավոր և զբաղեցնում է E խմբի 4-րդ հորիզոնականը։