Not Selected

ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎ․ «ԽԱՂԸ ՉԳՈՀԱՑՐԵՑ, ԲԱՅՑ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԴԵՌ ՈՒՆԵՆՔ»

09/10/2021

«Արարատ-Արմենիայի» հետ ստուգողական խաղի ու գրանցած ոչ-ոքիի մասին իր կարծիքն է հայտնել մեր թիմի կիսապաշտպան Օլեգ Պոլյակովը։

 

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մրցակիցն ուժեղ էր, իզուր չէ, որ առաջին հորիզոնականով են ընթանում՝ առանց պարտությունների։ Սխալների վրա պետք է շատ աշխատեինք, քանի որ վերջին խաղերում մեզ մոտ շատ բան չէր ստացվում, և ստուգողական խաղն էլ հենց դրա համար է, պետք էր հանգիստ մոտենալ։ Ցավոք, չստացվեց այն, ինչ մտածել էինք, բայց պատրաստվելու ժամանակ դեռ ունենք»։

ԹԻՄԻ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ընկերական խաղերում հաշիվն այդքան էլ կարևոր չէ, այլ այն՝ ինչպես ենք մենք մարզումների ժամանակ ամեն ինչ կիրառում։ Անկեղծ, ինձ այդքան էլ դուր չեկավ մեր խաղը հատկապես սկզբում։  Առաջին 15-20 րոպեների ընթացքում մեզ մոտ խաղն այդքան էլ չէր ստացվում, այնուհետև ավելի լավ գնաց ամեն ինչ, պահեր ունեցանք ու ավելի վստահ սկսեցինք գործել»։

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Կաշխատենք երկրպագուների համար լավ ֆուտբոլ ցուցադրել և կարևորը՝ դրական արդյունք գրանցել, որպեսզի ուրախացնենք ոչ միայն իրենց, այլև ինքներս մեզ»։