Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ 2»-Ը ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՏՈՆԵԼ

01/02/2021

Մեր աղջիկները շարունակում են լավագույնս հանդես գալ ու հաղթանակներ տոնել Հայաստանի Կանանց ֆուտզալի բաց առաջնությունում։

Անցած հանգտյան օրերին մինչև 15 տարեկանների Ե ենթախմբում ընդգրկված «Ուրարտու-աղջիկներ 2» թիմը հերթական գոլային հրավառությունը կազմակերպեց։ Մրցակիցը «Ոսկետափ-աղջիկներ 1»-ն էր, որի դարպասը մեր աղջիկները 24 անպատասխան գնդակ ուղարկեցին։ Թիմի ռմբարկու Միլենա Սայադյանը երկրորդ խաղն անընդմեջ 10 գոլի հեղինակ դարձավ՝ առաջնությունում իր գոլերի թիվը հասցնելով 21-ի։ 

Այս խաղում աչքի ընկան նաև Դիանա Մելիքբեկյանը՝ 5 գոլով, Մարիանա Վարդանյանը՝ 3, Ասյա Աղաբեկյանը՝ 2, մեկական անգամ էլ աչքի ընկան Մանե Հախոյանը, Սուսաննա Սահակյանը, Լյուդմիլա Հակոբյանը  և Անի Օհանյանը։

«Ուրարտու-աղջիկներ 2»-ը անցկացրած 3 խաղերից հետո խմբի առաջատարն է՝ վաստակած 9 միավորով։ 

Միլենա Սայադյանի 10 գոլերը կարող եք դիտել մեր ակադեմիայի ինստագրամյան էջում։