Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ 2»-Ը ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

16/02/2021

Կանանց ֆուտզալի բաց առաջնության կիսաեզրափակիչ փուլում մինչև 15 տարեկանների Ե ենթախմբում հանդես եկող «Ուրարտու-աղջիկներ 2»-ը մրցեց Չարենցավանի ենթախումբը ներկայացնող «Գյումրի-Տրիբունա» թիմի հետ ու առավելության հասավ 16-1 հաշվով։

Մեր թիմի կազմում 5-ական գոլով աչքի ընկան Միլենա Սայադյանն ու Մարիաննա Վարդանյանը։ Դիանա Մելիքբեկյանը հեթ-տրիկ ձևակերպեց, իսկ Անի Օհանյանն ու Սուսաննա Սահակյանը դարձան մեկական գոլի հեղինակ: Գրանցվեց նաև մեկ ինքնագոլ:

Հավելենք, որ եզրափակչում մեր աղջիկների մրցակիցը կլինի «Նիկարմ-աղջիկներ»-ը։