Not Selected

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ

17/02/2021

ՀՖՖ մրցումների կազմակերպման ու անցկացման բաժինը հաստատել է 2020/2021 մրցաշրջանի մանկապատանեկան առաջնությունների խաղացանկը։ 

Այսպիսով, մրցաշրջանը մանկապատանեկան թիմերի համար կմեկնարկի մարտի 1-ին։ Յուրաքանչյուր տարիքային թիմ հանդես կգա 2 խմբերում՝ A և B։ Առաջնության առաջին օրը պայքարի մեջ կմտնի Մ-18 տարեկանների առաջին խմբում ընդգրկված «Ուրարտու-1-05» թիմը և կմրցի «Գանձասար-Երևան-04»-ի հետ։ Մինչև 14 տարեկանների առաջին թիմերը առաջնությունը կսկսեն մարտի 14-ից, իսկ մինչև 16 տարեկանները՝ մարտի 13-ից։

Հավելենք, որ Մ-10, Մ-12 և ինչպես նաև Մ-14, Մ-16, Մ-18 C խմբերի առաջնությունների օրերը հայտնի կդառնան ավելի ուշ։