Not Selected

ԻԳՈՐ ՊԱԴԵՐԻՆԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿԱՐԻԵՐԱՆ

18/02/2021

Իգոր Պադերինը, որը նախորդ տարվա ամռանը ժամկետից շուտ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում էր կայացրել, վերադառնում է խաղադաշտ։ Ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները և ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվում է ընդհանուր խմբի հետ․ 

«Աստիճանաբար մարզավիճակ եմ հավաքում, առաջադիմում եմ։ Շատ երկար ժամանակ եմ բաց թողել, բայց իմ կարիերայում նման փուլեր եղել են, երբ վնասվածքի պատճառով ստիպված եմ եղել առանց ֆուտբոլի մնալ տևական ժամանակ, բայց երբ ֆուտբոլը շատ ես սիրում, ապա վերադառնալը դժվար չի լինում։ Կփորձեմ հնարավորինս օգտակար լինել թիմին»,-մեզ հետ զրույցում նշել է 31-ամյա ֆուտբոլիստը։

Հավելենք, որ Պադերինը նախորդ տարի էր տեղափոխվել «Ուրարտու», որի կազմում մասնակցել էր պաշտոնական 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ