Not Selected

ՆՈՐ ՄՐՑԱՇԱՐ՝ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՀԱՄԱՐ

19/02/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ փետրվարի 21-ից կանցկացվի մրցաշար՝ մանկապատանեկան թիմերի մասնակցությամբ։ «Ուրարտու» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների 2010, 2011 և 2012 թվականների թիմերը միմյանց միջև ընկերական հանդիպումներ կանցկացնեն։ Մրցաշարին կմասնակցեն 3 տարիքային խմբերի առաջին, երկրորդ և երրորդ թիմերը։

Առաջին խաղը «Ուրարտու-1-2010» և «Փյունիկ-1-2010» թիմերի միջև կկայանա փետրվարի 21-ին՝ ժամը 18։00-ին։

Հավելենք, որ բոլոր խաղերը կայանալու են «Ուրարտու» մարզահամալիրում։