Not Selected

ՄԻԼԵՆԱ ՍԱՅԱԴՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻ ՄԱՐԶՄԱՆԸ

02/02/2021

Կանանց ֆուտզալի բաց առաջնությունում «Ուրարտու-աղջիկներ 2» թիմի հարձակվող Միլենա Սայադյանի գրանցած ցուցանիշները տպավորվել են շատերին։ Միլենան աչքի է ընկել աննախադեպ արդյունավետությամբ՝ 3 խաղերում միասին խփելով 21 գոլ։ Հարկ է նշել, որ վերջին երկու խաղերից յուրաքանչյուրում Սայադյանը 10-ական գոլ է խփել։

Նման արդյունավետությունը տպավորել էր նաև «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին, որը Միլենային հրավիրել էր ներկա գտնվելու գլխավոր թիմի մարզմանը ու որպես խրախուսանք փոքրիկ նվեր հանձնել՝ գնդակ գլխավոր թիմի ֆուտբոլիստների ստորագրությամբ։ Մարզիչը նաև ոգևորեց 14-ամյա ֆուտբոլիստուհուն և մաղթեց շարունակել նույն ոգով ու երբեք չկորցնել սերը ֆուտբոլի հանդեպ։