Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 5 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

02/02/2021

Փետրվարի 4-ից 6-ը Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Թիմի նոր գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքական է հրավիրել «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանին, Գևորգ Տարախչյանին, Արթուր Մելիքյանին, Ռուբեն Եսայանին և Ռոբերտ Բաղրամյանին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։