Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ 2»-Ը՝ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ

20/02/2021

Կանանց ֆուտզալի բաց առաջնության եզրափակչում «Ուրարտու-աղջիկներ 2»-ը հանդիպեց «Նիկարմ-աղջիկներ 1» թիմի հետ։ Մրցակցին չտալով ոչ մի հնարավորություն՝ մերոնք առավելության հասան 8-0 հաշվով ու դարձան Կանանց ֆուտզալի Մ-15 տարեկանների առաջնության հաղթող։ «Ուրարտու-աղջիկների» կազմում դուբլ ձևակերպեցին Միլենա Սայադյանն ու Մարիաննա Վարդանյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սուսաննա Սահակյանը, Դիանա Մելիքբեկյանը, Մանե Հախոյանը և Ասյա Աղաբեկյանը։

Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Քնարիկ Գրիգորյանը կիսվեց հաղթական տպավորություններով․ 

«Առաջնությանը, ինչպես գիտեք, երկրորդ անգամ էինք մասնակցում, և սա մեր երկրորդ հաղթանակն էր, պասելիքները հատկապես այս թիմից ի սկզբանե մեծ էին, լավ մտանք պայքարի մեջ ու այդպես էլ շարունակեցինք, հույս ունեինք՝ եզրափակչում պայքարն ավելի մեծ կլիներ ու ավելի դիտարժան խաղ կստացվեր, բայց փորձեցինք եզրափակչին հատուկ գեղեցիկ խաղ ցուցադրել»։