Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ

21/02/2021

Չարենցավանի քաղաքային մարզադաշտում, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հետաձգված 6-րդ տուրի շրջանակում Ալեքսանդր Գրիգորյանի տղաները հյուրընկալվել էին Երևանի «Արարատին»։ Խաղն ավարտվեց «Արարատի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Դուբլ ձևակերպեց Մորի Կոնեն.

2021 թվականի պաշտոնական ելույթները «Ուրարտուն» սկսեց Չարենցավանում։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված հանդիպման շրջանակում «Ուրարտուի» ֆուտբոլիստները հյուրընկալվել էին Երևանի «Արարատին»։

Ալեքսանդր Գրիգորյանը թիմի մեկնարկային կազմում ընդգրկել էր նորեկներ Սալոմոն Նիրիսարիկեին, Վադիմ Պարամոնովին ու Պյոտր Տենին։ Թիմի ավագի պարտականություններն էլ կատարում էր Օլեգ Պոլյակովը։ Խաղի մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը։ «Ուրարտուի» կազմում Ջոնել Դեսիրեն և Ջեյմս Սանթոսը լավ հնարավորություններ ունեցան գոլ հեղինակելու, սակայն հաշիվը բացել չհաջողվեց։ Փոխարենը առաջին խաղակեսի վերջին րոպեին «Արարատի» հարձակվող Մորի Կոնեն հեռահար հարվածով առաջ մղեց իր թիմին։

Ընդմիջմանը Գրիգորյանը փոփոխություն կատարեց, Կարեն Մելքոնյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Եվգենի Կոբզարը, որի համար այս հանդիպումը հոբելյանական 40-րդն էր Հայաստանի առաջնություններում։ 65-րդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստները կրկնապատկեցին իրենց առավելությունը։ Բազմաքայլ կոմբինացիայի արդյունքում դուբլ ձևակերպեց Մորի Կոնեն։

Հանդիպման վերջնամասը անցավ հավասար պայքարում։ «Արարատից» Էդգար Մալաքյանը կարմիր քարտ ստացավ, բայց դա մեծ հաշվով չազդեց հանդիպման ընթացքի վրա։ «Արարատ» - «Ուրարտու» 2-0։

Հավելենք, որ փետրվարի 25-ին Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղի շրջանակում «Ուրարտուն» կհոյւրընկալվի Երևանի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա «Փյունիկի» մարզադպրոցում և կմեկնարկի ժամը 14։00-ին։

«Արարատ» - «Ուրարտու» 2-0

1-0 Մորի Կոնե (45'), 2-0 Մորի Կոնե (65')

«ԱՐԱՐԱՏ». 45. Վսևոլոդ Երմակով, 7․ Աղվան Պապիկյան (94․ Մաքսիմ Զադերակա 75'), 8․ Ժիրայր Մարգարյան, 18․ Էդգար Մալաքյան, 5․ Հրայր Մկոյան, 19․ Կարեն Մուրադյան, 27․ Դավիթ Խուրցիձե, 29․ Մարկո Պրլևիչ, 44․ Խուան Բրավո, 70․ Ուրոշ Նենադովիչ (55․ Դիմիտրյե Պոբուլիչ 77'), 98․ Մորի Կոնե (11․ Դավիթ Մանոյան 85')։ 

Պահեստայիններ՝ 33․ Գրիգոր Մելիքսեթյան, 55․ Դիմիտրյե Պոբուլիչ, 2․ Քրիստիան Խիմենես, 94․ Մաքսիմ Զադերակա, 22․ Արթուր Դանիելյան, 10․ Զավեն Բադոյան, 17․ Արտակ Եդիգարյան, 4․ Յուրի Մաղաքյան, 23․ Իվան Սպիչկա, 80. Սերոժ Թիթիզյան, 11․ Դավիթ Մանոյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24. Արսեն Բեգլարյան, 67. Վադիմ Պարամոնով, 18. Սալոմոն Նիրիսարիկե, 14. Պյոտր Տեն (36. Խարիտոն Այվազյան 80'), 30. Ուգոչուկվու Իվու, 5. Հակոբ Հակոբյան, 33. Վիտինյո, 90. Օլեգ Պոլյակով (38. Իսահ Ալիյու 71'), 10. Կարեն Մելքոնյան (9. Եվգենի Կոբզար 46'), 88. Ջեյմս Սանթոս (8. Իգոր Պադերին 58'), 12. Ջոնել Դեսիրե (11. Գևորգ Տարախչյան 71')։

Պահեստայիններ՝ 96. Անատոլի Այվազով, 77. Էրիկ Սիմոնյան, 25. Էդգար Գրիգորյան, 34. Էրիկ Փիլոյան, 36. Խարիտոն Այվազյան, 28. Ռոբերտ Բաղրամյան, 3. Կարեն Գալստյան, 99. Եվհեն Բուդնիկ, 9. Եվգենի Կոբզար, 11. Գևորգ Տարախչյան, 38. Իսահ Ալիյու, 8. Իգոր Պադերին։