Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ «ԱՐԱՐԱՏԻՑ» ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

21/02/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արարատից» կրած պարտությունից հետո (2-0) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խաղի մասին ասաց հետևյալը․

«Ոչ դուրեկան խաղ ստացվեց, այն, ինչ ծրագրել էինք առաջին խաղակեսում, շատ բան ստացվեց, բայց առաջին խաղակեսի վերջին րոպեին Կոնեն գոլ խփեց, ցույց տվեց իր անհատական բարձր մակարդակը։ Ոչնչից գոլ ստեղծեց։ Այդ գոլը ստիպեց և՛ թիմին, և՛ ինձ հապճեպ որոշումներ կայացնել՝ ռիսկի դիմել, շտապել։

Երկրորդ խաղակեսը մեզ մոտ չստացվեց․ «Արարատը» երկրորդ խաղակեսում վերահսկում էր իրավիճակը՝ մեզ տարածություն տալով, մի քանի անգամ էլ հակագրոհների նետվելով։

Մի խոսքով, պարտությունը տեղին էր, պատրաստվում ենք գավաթային հանդիպմանը, կարծում եմ՝ այն հեշտ չի լինի»։