Not Selected

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

24/02/2021

ՀՖՖ-ն հրապարակել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և VBET Հայաստանի գավաթի հետաձգված հանդիպումների գլխավոր մրցավարների ու պատվիրակների անունները։

1/8-րդ եզրափակչի «Փյունիկ» - «Ուրարտու» պատասխան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Նորայր Զորյանը։

Հավելենք, որ հանդիպումը կկայանա «Փյունիկի» մարզադպրոցում փետրվարի 25-ին և կմեկնարկի ժամը 14։00-ին։