Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ

25/02/2021

Փետրվարի 25-ին «Փյունիկի» մարզադպրոցում կայացավ VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Փյունիկ» - «Ուրարտու» պատասխան հանդիպումը։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, առաջին խաղում սեփական հարկի տակ տոնած հաղթանակի շնորհիվ (2-1) «Ուրարտուն» շարունակում է պայքարը VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում:

Նախորդ տարվանից հետաձգված VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Փյունիկ» - «Ուրարտու» պատասխան հանդիպումը կայացավ փետրվարի 25-ին։ Այս դիմակայության առաջին խաղում «Ուրարտուն» 2-1 հաշվով առավելության էր հասել «Փյունիկի» նկատմամբ։ Այդ խաղում աչքի էին ընկել Դմիտրի Գուզն ու Ալեքսանդր Ռադչենկոն։

Հասկանալի է, որ «Ուրարտուն» այս խաղից առաջ առավելություն ուներ, թիմին հաջորդ փուլ դուրս գալու համար բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին։ Ինչպես սպավում էր հանդիպումն անցավ թեժ պայքարում։ «Արարատի» հետ առաջնության խաղի համեմատ Գրիգորյանը թիմի մեկնարկային կազմում երկու փոփոխություն էր կատարել։ Դարպասն այս անգամ վստահվել էր Անատոլի Այվազովին, իսկ Կարեն Մելքոնյանի փոխարեն խաղում էր Եվգենի Կոբզարը։

Առաջին կեսում գոլային պահերը շատ չէին, հասկանալի է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված «Փյունիկն» ավելի նախաձեռնող ֆուտբոլ է խաղալու, սակայն «Ուրարտուի» տղաները պատրաստ էին դրան ու գործում էին բավականին զգոն։

Առաջին կեսում գոլային ամենաիրական հնարավորությունն ունեցան «Փյունիկի» ֆուտբոլիստները, սակայն Օլեգ Կոժուշկայի հարվածից հետո «Ուրարտուին» օգնության ձեռք մեկնեց ուղղահայաց դարպասաձողը։ Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։

Երկրորդ կեսում ինչպեսև սպասվում էր «Փյունիկը» մեծացրեց ճնշումը։ Եղիշե Մելիքյանի թիմին պետք է գոլ խփել, դիմակայության ելքը փոխելու համար, սակայն «Ուրարտուի» տղաները արժանիորեն դիմադրում էին։ Խաղի վերջնամասում մի քանի անգամ խաղի մեջ մտավ Անատոլի Այվազովը, որը փրկեց իր թիմին վերահաս գոլերից։

Խաղի վերջնամասում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարող էին նույնիսկ գոլ խփել, բայց արագ հակագրոհներն այս խաղում արդյունք չտվեցին։Գոլեր այս խաղում այդպես էլ չգրանցվեցին։ Երկու խաղի արդյունքում «Ուրարտուն» հաղթելով 2-1 հաշվով դուրս եկավ VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ մեր թիմի մրցակիցը կլինի «Նոան»։

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-0

«ՓՅՈՒՆԻԿ»․ 94. Հեռման Պենկով, 19․ Արտյոմ Ավանեսյան (90․ Խոսե Էնրիկե Կառաբալլո 59'), 95․ Անտոն Բռակտով, 88․ Վալերի Բոլդենկով, 96․ Արման Հովհաննիսյան, 13․ Դրամանե Սալու, 80․ Իբրա Ռոմել, 99․ Միկիտա Տատարկով (11․ Հովհաննես Հարությունյան 76'), 18․ Ալիկ Առաքելյան, 93․ Լեիտ Հիգոր (10․ Արթուր Գրիգորյան 59'), 29․ Օլեգ Կոժուշկա (9․ Անտոն Կոբալկո 59')։

Պահեստայիններ՝  1․ Սևակ Ասլանյան, 71․ Սնանիսլավ Բուչնև, 3․ Արթուր Քարտաշյան, 10․ Արթուր Գրիգորյան, 12․ Մուհամմադ Լադան, 9․ Անտոն Կոբալկո, 11․ Հովհաննես Հարությունյան, 7․ Էրիկ Ազիզյան, 69․ Ռոբերտ Դարբինյան, 77․ Իգոր Գոնչար, 2․ Սերոբ Գրիգորյան, 90․ Խոսե Էնրիկե Կառաբալլո։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ». 96. Անատոլի Այվազով, 67. Վադիմ Պարամոնով, 18. Սալոմոն Նիրիսարիկե, 14. Պյոտր Տեն, 30. Ուգոչուկվու Իվու (25․ Էդգար գրիգորյան 46՛), 5. Հակոբ Հակոբյան (ա), 33. Վիտինյո, 90. Օլեգ Պոլյակով (38. Իսահ Ալիյու 75'), 9․ Եվգենի Կոբզար (10․ Կարեն Մելքոնյան 46՛), 88. Ջեյմս Սանթոս (8. Իգոր Պադերին 70'), 12. Ջոնել Դեսիրե (23․ Նարեկ Պետրոսյան 87')։

Պահեստայիններ՝ 24. Արսեն Բեգլարյան, 77. Էրիկ Սիմոնյան, 25. Էդգար Գրիգորյան, 34. Էրիկ Փիլոյան, 36. Խարիտոն Այվազյան, 23․ Նարեկ Պետրոսյան, 28. Ռոբերտ Բաղրամյան, 3. Կարեն Գալստյան, 10․ Կարեն Մելքոնյան, 55․ Սամվել Հակոբյան, 38. Իսահ Ալիյու, 8. Իգոր Պադերին։