Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ ՊԱՐՏՎԵՑ ԲԿՄԱ-ԻՆ

26/02/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրից հետաձգված խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին և զիջեց 7-0 հաշվով: Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Ժիրայր Շաղոյանը և Նարեկ Ալավերդյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սերգեյ Մկրտչյանը, Միքայել Միրզոյանը և Գրենիկ Պետրոսյանը։

2021 թվականի պաշտոնական ելույթները «Ուրարտու-2»-ը սկսեց ԲԿՄԱ-ի հետ խաղով, որն Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրից էր հետաձգված։ Այս հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, քանի որ հենց այս երկու թիմերում են հիմնականում հանդես գալիս Հայաստանի պատանեկան հավաքականների առանցքային ֆուտբոլիստները։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Հարկ է նշել, որ ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում ընդգրկված էին 6 ֆուտբոլիստներ, որոնք հենց «Ուրարտուից» են գործուղվել ԲԿՄԱ։ Արման Ղազարյանը, Ռադիկ Սարգսյանը, Սերգեյ Մկրտչյանը, Պետրոս Մանուկյանը և Նարեկ Աղասարյանը խաղը սկսեցին առաջին րոպեներից։

Ողջ խաղն անցավ ԲԿՄԱ-ի բացահայտ առավելությամբ։ Առաջին կեսում գրոհները հիմնականում հենց «Ուրարտու-2»-ի դարպասի ուղղությամբ էին։ Առաջին կեսում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները 4 գնդակ հեղինակեցին, դուբլ ձևակերպեց Ժիրայր Շաղոյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գրենիկ Պետրոսյանն ու Սերգեյ Մկրտչյանը։

Երկրորդ կեսում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները ևս 3 անգամ աչքի ընկան։ Դուբլ ձևակերպեց Նարեկ Ալավերդյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Միքայել Միրզոյանը։ ԲԿՄԱ - «Ուրարտու-2» 7-0։

Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն վաստակած 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուրարտու-2»-ը՝ 23 միավորով 5-րդն է։ Հավելենք, որ հաջորդ հանդիպումը առաջնության 18-րդ տուրի շրջանակում մեր տղաները կանցկացնեն կրկին ԲԿՄԱ-ի հետ։ Այդ խաղը կկայանա մարտի 3-ին և կմեկնարկի 14։00-ին։

ԲԿՄԱ - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 7-0

1-0 Գրենիկ Պետրոսյան (12’), 2-0 Սերգեյ Մկրտչյան (27’), 3-0 Ժիրայր Շաղոյան (31’), 4-0 Ժիրայր Շաղոյան (36’ 11մ), 5-0 Նարեկ Ալավերդյան (75’), 6-0 Նարեկ Ալավերդյան (87’), 7-0 Միքայել Միրզոյան (90’)

 

ԲԿՄԱ 12․ Արման Ներսեսյան, 4․ Արման Ղազարյան, 3․ Կարեն Մուրադյան, 10․ Նարեկ Գրիգորյան (8․ Միքայել Միրզոյան 56'), 17․ Ռադիկ Սարգսյան, 7․ Սերգեյ Մկրտչյան (24․ Արսեն Գալստյան 78'), 11․ Ժիրայր Շաղոյան (14․ Համլետ Մինասյան 61'), 5․ Պետրոս Մանուկյան, 23․ Ստեփան Սահրադյան (19․ Նարեկ Ալավերդյան, 46'), 6․ Նարեկ Աղասարյան (15․ Արամ Խամոյան 56'), 21․ Գրենիկ Պետրոսյան (9․ Լևոն Վարդանյան 46')։ 

Պահեստայիններ՝  1 Հարություն Մելքոնյան, 20 Պատվական Ավետիսյան, 24 Արսեն Գալստյան, 14 Համլետ Մինասյան, 16 Մամիկոն Դերմենջյան, 2 Վոլոդյա Սամսոնյան, 15 Արամ Խամոյան, 13 Հայկ Ղևոնդյան, 8 Միքայել Միրզոյան, 19 Նարեկ Ալավերդյան, 9 Լևոն Վարդանյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1․ Նարեկ Հովհաննիսյան, 2․ Արթուր Մելիքյան, 3․ Էրիկ Ղարիբյան (4․ Էրիկ Փիլոյան 43'), 5․ Ֆելիքս Խաչատրյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 39․ Դավիթ Պապիկյան (16․ Արայիկ Էլոյան 72'), 17․ Տիգրան Այունց, 18․ Համլետ Սարգսյան (28․ Ռոբերտ Բաղրամյան 43'), 20․ Ռուբեն Եսայան (21․ Հարություն Ստեփանյան 65'), 9․ Արթուր Իսրայելյան (26․ Կարեն Գալստյան 43'), 10․ Գոռ Լուլուկյան (7․ Սամվել Հակոբյան 65')։ 

Պահեստայիններ՝  22 Գրիգորի Մաթևոսյան, 70 Արման Մարտիրոսյան, 4 Էրիկ Փիլոյան, 12 Արա Ջոլաքյան, 8 Գևորգ Գրիգորյան, 13 Էդգար Ղուլինյան, 24 Դավիթ Թալալյան, 21 Հարություն Ստեփանյան, 16 Արայիկ Էլոյան, 26 Կարեն Գալստյան, 28 Ռոբերտ Բաղրամյան, 7 Սամվել Հակոբյան։