Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

04/02/2021

Նախապատրաստական շրջանում հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց «Ուրարտու-2»-ը։ «Վեստ Արմենիայի» հետ հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Աչքի ընկան Սերգեյ Օրլովը, Չարլզ Մարկ Իկեչուկուն, Ռաֆայել Ղազարյանը, իսկ «Ուրարտու-2»-ից աչքի ընկավ Դավիթ Պապիկյանը

Փետրվարի 4-ին ամբողջ աշխարհում նշվում է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նույնպես միացել է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային ակցիային և որպես աջակցության նշան «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներն այս խաղում խաղադաշտ էին դուրս եկել «Քաղցկեղը դատավճիռ չէ» գրությամբ մարզաշապիկներով։                                                                                                 

Բուն խաղը գոլային պահերով հարուստ չեղավ, փոխարենը խաղադաշտում ծավալվեց անզիջում պայքար։ Հյուրերն առաջին կեսում կարողացան բացել հաշիվը, 38-րդ րոպեին աչքի ընկավ «Վեստ Արմենիայի» լավագույն ռմբարկու Սերգեյ Օրլովը, երկրորդ կեսում  անհատական անցումից հետո գոլ խփեց Չարլզ Մարկ Իկեչուկուն, իսկ 81-րդ րոպեին տուգանային հարվածից աչքի ընկավ Ռաֆայել Ղազարյանը։ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները միայն մեկ գոլ կարողացան խփել։ Հանդիպման վերջին րոպեին աչքի ընկավ Դավիթ Պապիկյանը։

«Ուրարտու-2»-ի կազմում այս անգամ էլ խաղաժամանակ ստացան ակադեմիայի ավագ տարիքի թիմերից միացած ֆուտբոլիստները։ Այս խաղով «Ուրարտու-2»-ն ավարտում է նախապատրաստական շրջանի առաջին հատվածը։ Թիմի հետագա ծրագրերի մասին կհայտնենք առաջիկայում։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» 1-3

0-1 Սերգեյ Օրլով (38'), 0-2 Չարլզ Մարկ Իկեչուկու (62'), 0-3 Ռաֆայել Ղազարյան (82’), 1-3 Դավիթ Պապիկյան (90’)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Գրիգորի Մաթևոսյան (1․ Նարեկ Հովհաննիսյան 45’), 2․ Արթուր Մելիքյան (70․ Արման Մարտիրոսյան 50’), 99․ Ռուբեն Աբրահամյան, 3․ Էրիկ Ղարիբյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (10․ Գառնիկ Մինասյան 80’), 12․ Արա Ջոլաքյան (17․ Տիգրան Այունց  45’), 23․ Լևոն Բաշոյան (39. Դավիթ Պապիկյան 45'), 24․ Դավիթ Թալալյան (6․ Արտակ Խաչատրյան 66’), 9․ Համլետ Սարգսյան (13․ Էդգար Ղուլինյան 66’), 15․ Արթուր Իսրայելյան (21․ Հարություն Ստեփանյան 50՛), 16․ Արայիկ Էլոյան (8․ Գևորգ Գրիգորյան 45’ (33․ Հարություն Հարությունյան 80’)։

Պահեստայիններ՝  1․ Նարեկ Հովհաննիսյան, 70․ Արման Մարտիրոսյան, 18․ Նարեկ Դավթյան, 6․ Արտակ Խաչատրյան, 21․ Հարություն Ստեփանյան, 33․ Հարություն Հարությունյան, 13․ Էդգար Ղուլինյան, 10․ Գառնիկ Մինասյան, 39․ Դավիթ Պապիկյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 17․ Տիգրան Այունց։