Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ 2»-Ը՝ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

08/02/2021

Կանանց ֆուտզալի բաց առաջնությունն անցնում է վճռական փուլ։ Պայքարի մեջ մնացած թիմերը ուժերը փորձում են փլեյ-օֆֆում։ Մինչև 15 տարեկանների Ե ենթախմբում հանդես եկող «Ուրարտու-աղջիկներ 2» թիմը հերթական խոշոր հաշվով հաղթանակը տոնեց։ Մրցակիցը «Վեստ Արմենիա-աղջիկներ 2»-ն էր, որի նկատմամբ մեր աղջիկներն առավելության հասան 12-1 հաշվով ու դուրս եկան կիսաեզրափակիչ փուլ։

Թիմի ռմբարկու Միլենա Սայադյանն այդ խաղում 7 գոլի հեղինակ դարձավ, Մարիաննա Վարդանյանը խփեց 4-ը, իսկ Դիանա Մելիքբեկյանն աչքի ընկավ 1 անգամ։

Կիսաեզրափակչում մեր թիմը կհանդիպի Չարենցավանի ենթախմբի հաղթողի հետ։