Not Selected

ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

16/03/2021

Նախորդ շաբաթ Պատանեկան առաջնություններում կայացան հերթական հանդիպումները։ «Ուրարտու» ակադեմիայի թիմերից երկուսը կայացած խաղերում արտագնա  հաղթանակներ տոնեցին, մեկն էլ խաղն ավարտեց ոչ-ոքի արդյունքով։ Այսպիսով, «Ուրարտու-04» թիմը 3-2 հաշվով առավելության հասավ «Միկա-04»-ի նկատմամբ, «Ուրարտու-2-06»-ը 2-1 հաշվով հաղթեց «Փյունիկ-2-06»-ին, իսկ «Ուրարտու-1-07»-ը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց «Ակադեմիա-07»-ի հետ խաղում։