Not Selected

ՀԱՅՏՆԻ ԵՆ VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԵՎ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԵՐԸ

16/03/2021

ՀՖՖ մրցումների կազմակերպման ու անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումների և Պրեմիեր լիգայի սպասվող տուրերի անցկացման ժամկետները։

Այսպիսով, գավաթային պատասխան խաղը «Նոայի» հետ կանցկացնենք ապրիլի 3-ին։ Հանդիպումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ու կմեկնարկի 15։00-ին։

Իսկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնենք 19-րդ տուրի շրջանակներում՝ ապրիլի 7-ին սեփական հարկի տակ ընդունելով «Արարատին»։ Հանդիպման մեկնարկը 18։00-ին է։ 20-րդ տուրում էլ մեր մրցակիցը կլինի «Ալաշկերտը»։ Խաղը կկայանա «Նաիրի» մարզադաշտում ապրիլի 14-ին և կմեկնարկի 15։00-ին։