Not Selected

ԷՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ․ «ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽ ԵՄ ՀՐԱՎԵՐԻՍ ՀԱՄԱՐ»

17/03/2021

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի կազմած հայտացուցակում տեղ է գտել նաև «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։ Մեզ հետ զրույցում ֆուտբոլիստը կիսվել է առաջին տպավորություններով․

«Իմ երազանքներից մեկն է խաղալ ազգային հավաքականում։ Անչափ ուրախալի է, որ նման բարձր մակարդակի ֆուտբոլիստների հետ մարզվելու և խաղալու հնարավորություն եմ ունենալու։

Ազգային հավաքական հրավերս անսպասելի էր, ինձ զանգահարեց ընկերներիցս մեկը, որն արդեն տեսել էր հրապարակված հայտացուցակը և շնորհավորեց ինձ։ Շատ ուրախ եմ, կփորձեմ արդարացնել սպասելիքները»։