Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

02/03/2021

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո խոսել է խաղի ու հաղթանակի կարևորության մասին։

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Կարևոր հանդիպում էր մեզ համար, մենք գիտակցում էինք, որ կարող ենք միանալ առաջատարներին՝ միայն միավորներ վաստակելով։ Հոգեբանական մի փոքր ճնշում կար, դրա համար առաջին կեսում ավելի դանդաղ էինք, բայց հետո կարողացանք շտկել իրավիճակն ու առաջին խաղակեսի միջնամասում ու երկրորդ խաղակեսում ցուցադրեցինք եթե ոչ մեր լավագույն խաղը, ապա այն, ինչին ընդունակ էինք»։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նույնիսկ առանց խաղը դիտելու և վերլուծելու կարող եմ ասել, որ ինձ շատ դուր եկավ, թե ինչպես այսօր խաղաց Էրիկ Սիմոնյանը։ Ինչ վերաբերում է հայ երիտասարդ ֆուտբոլիստներին գլխավոր թիմում ներգրավելուն, կարծում եմ՝ բոլոր մարզիչներն են ցանկանում իրենց թիմում տեսնել երիտասարդ խաղացողների, բայց այս գործընթացը դանդաղ է ընթանում, սակայն մենք սա իսկապես ուզում ենք։ Միշտ հաճելի է, երբ երիտասարդներից որևէ մեկը կարողանում է դրսևորել իրեն ինչպես Սիմոնյանն այս իրավիճակում»։