Not Selected

ԻԳՈՐ ՊԱԴԵՐԻՆ. «ՏՂԱՆԵՐԸ ԼԱՎ ԱՇԽԱՏԵՑԻՆ»

02/03/2021

«Ուրարտուի» հարձակվող Իգոր Պադերինը առաջնության 16-րդ տուրում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով․

«Այսպես ասած, հաճելի հոգնածություն կա, շնորհավորում եմ տղաներին, կեցցե՛ն, լավ աշխատեցին ու հաղթեցին, կարևորը հիմա արդյունքն է, քանի որ թիմերը մեկը մյուսի հետևից գնում են, պետք չէ հետ մնալ առաջատարներից, այնպես որ շարունակում ենք խաղալ, բոլորին նորից շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ։

Հաղթանակից հետո միայն դրական տպավորություններ են, տա Աստված՝ շուտ վերականգնվենք, կարծում եմ՝ սա միայն օգուտ կլինի բոլորի համար»։