Not Selected

ԿՈՐՅՈՒՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ․ «ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿ ԵՄ ՀԱՎԱՔՈՒՄ»

24/03/2021

Կորյուն Սեդրակյանը տևական ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով, «Արարատ-Արմենիա-2»-ի հետ ընկերական խաղում 18-ամյա կիսապաշտպանն առաջին անգամ մտավ խաղադաշտ ու խփեց իր թիմի հաղթական գոլը, խաղից հետո Սեդրակյանը կիսվեց իր տպավորություններով․

«Վնասվածքի պատճառով երկար ժամանակ շարքից դուրս էի մնացել, անգամ վիրահատության ենթարկվեցի։ Մոտ 1 ամիս է, ինչ սկսել եմ մարզվել ընդհանուր թիմի կազմում։ Մարզիչն այսօր ինձ վստահեց, ես էլ կարողացա օգնել թիմիս հաղթանակի հասնել։

Աստիճանաբար բարելավում եմ մարզավիճակս, կարծում եմ, որ պաշտոնական խաղերի վերսկսվելուն պես կկարողանամ ավելի օգտակար լինել թիմին»։