Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆ․ «ԿԱՆԵՄ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

28/03/2021

«Արարատ-Արմենիայի» հետ ստուգողական խաղում (1-1) Արթուր Մելիքյանն առաջին անգամ ընդգրկվել էր «Ուրարտուի» մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ հանդիպմանը, խաղից հետո երիտասարդ պաշտպանը կիսվեց իր տպավորություններով․

«Սա իմ առաջին հանդիպումն էր «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում։ Եղանակային բարդ պայմաններ էին, բայց խաղի տեմպը բավականին արագ էր։ Կարծում եմ, որ լավ ու դիտարժան հանդիպում ստացվեց։

Ինչպես նշեցի առաջին անգամ եմ այս մակարդակում խաղում, շատ լավ տպավորություններ ունեմ։ Այստեղ ամեն ինչ ուրիշ է։ Մակարդակը բավականին բարձր է, ամեն ինչ կանեմ, որպեսզի ամրապնդվեմ գլխավոր թիմում»: