Not Selected

ԶԻՆՎՈՐՆԵՐՆ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱՑԻՆ

29/03/2021

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ապաքինվող մեր զինվորների վերականգնումը բավականին լավ դինամիկա ունի։ Նրանք նախորդ շաբաթ կրկին այցելել էին «Ուրարտու», բայց այս անգամ ոչ թե ֆուտբոլ դիտելու, այլ խաղալու։

Խաղին մասնակցել են ինչպես վիրավորումից ապաքինվող զինծառայողներն, այնպես էլ նրանց բուժող բժիշկները։

Ուրախալի էր տեսնել, որ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առողջական խնդիրներ ունեցող տղաներն ապաքինվում են ու լիարժեքորեն ինտեգրվում են բնականոն կյանքին։ Միշտ ուրախ ենք տեսնել նրանց մեր հարկի տակ։