Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ «ՉՈՐ» ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

03/03/2021

«Արարատ-Արմենիայի» հետ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում Արսեն Բեգլարյանն անառիկ պահեց դարպասը, անցկացնելով իր 58-րդ «չոր» հանդիպումը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ Այդ ցուցանիշով նա ընդգրկվեց ՀՀ առաջնություններում ամենից շատ «չոր» հանդիպումներ անցկացրած դարպասապահների տասնյակում։ Բեգլարյանը գերազանցեց Արմեն Ավագյանին, որը 57 անգամ էր դարպասը պահել անառիկ։ 

«Չոր» խաղերի  քանակով ռեկորդակիրը՝ Գևորգ Կասպարովն է, որը 123 խաղում գոլ բաց չի թողել։

Ուշագրավ է, որ Արսեն Բեգլարյանը ևս մեկ կարևոր ցուցանիշի շեմին է։ VBET Հայաստանի Պրեմիերի լիգայում ևս մեկ հանդիպում անցկացնելու դեպքում Բեգլարյանը կանցկացնի իր 150-րդ հանդիպումը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։

Հավելենք, որ 28-ամյա դարպասապահը Հայաստանի առաջնությունում անցկացրել է 149 խաղ ու բաց թողել 151 գոլ։