Not Selected

ՋՈՆԵԼ ԴԵՍԻՐԵ․ «ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ՄԵՐ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻՑ»

03/03/2021

«Ուրարտուի» հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն armsport.am-ին տված հարցազրույցում խոսել է «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տոնած հաղթանակի, ինչպես նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում թիմի նպատակների մասին․

«Դժվար խաղ ստացվեց «Արարատ-Արմենիայի» հետ, բայց մենք մեր պատճառներն ունեինք այն հաղթելու համար։ Ես բավականություն ստացա մեր խաղից ու իսկապես ուրախ եմ թիմակիցներիս ելույթների համար։ Ինչ վերաբերում է մրցաշարային աղյուսակին, ապա մենք այժմ 6-րդ տեղում ենք, բայց քրտնաջան աշխատանքով կհասնենք նրան, ինչին ձգտում ենք, իսկ դա առաջին հորիզոնականն է»,- նշել է Ջոնել Դեսիրեն։

Աղբյուր՝ armsport.am