Not Selected

ՋԵՅՄՍ ՍԱՆԹՈՍԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ

30/03/2021

«Ուրարտուի» բրազիլացի 26-ամյա պաշտպան Ջեյմս Սանթոսը, որը տևական ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով ու մարզվում անհատական ծրագրով, միացել է ընդհանուր խմբին։

Սանթոսն արդեն մարզվում է ողջ ծանրաբեռնվածությամբ և առանց որևէ սահմանափակումների։

«Ամբողջությամբ վերականգնվել եմ։ 100 տոկոսով ներգրավված եմ մարզումային գործընթացին, որևէ խնդիր չունեմ։ Լավ է, որ այս դադարը եղավ, այն ինձ հնարավորություն տվեց ապաքինվելու և պաշտոնական խաղերին պատրաստ ներկայանալու համար։ Ամեն ինչ լավ է, այժմ բարելավում եմ մարզավիճակս»,- մեզ հետ զրույցում նշեց Սանթոսը։

Հավելենք, որ բրազիլացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Ուրարտուի» կազմում 12 հանդիպում էր անցկացրել։