Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԹԻՄ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

31/03/2021

Մարտի 30-ին «Ուրարտու» ակադեմիայի ևս երկու թիմ պայքարի մեջ մտավ Հայաստանի մինչև 14 տարեկանների առաջնությունում։ C2 ենթախմբի առաջին տուրում «Ուրարտու-2-08» թիմը՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով «Արտաշատ-07»-ին առավելության հասավ 6-0 հաշվով։ Անդրանիկ Հարությունյանի գլխավորած թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սարգիս Գասպարյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Տիգրան Հարությունյանը, Արման Վարդանյանը և Սուրեն Ղազարյանը։

C3 ենթախմբի մեկնարկային տուրում էլ իր առաջին հաղթանակը տոնեց Դանիէլ Ավագեանի «Ուրարտու-3-08»-ը՝ 2-1 հաշվով առավելության հասնելով «Ակադեմիա-2-08» թիմի նկատմամբ։ Աչքի ընկան Գոռ Գրիգորյանը և Մանվել Դանոյանը։

Ներկայացնում ենք լուսանկարներ հանդիպումներից․