Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ

04/03/2021

«Ուրարտու» ակադեմիայի 2006 թվականների առաջին թիմը այցելեց մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց՝ ծանոթանալու լեգենդար մարմնամարզիկի հետ։

Պատանի ֆուտբոլիստները հնարավորություն ունեցան մարզում անցկացնելու, զրուցելու ու տալու իրենց հետքրքրող հարցերը Օլիմպիական եռակի չեմպիոնին։ Ազարյանն անձամբ էր ցուցադրում վարժությունները ֆուտբոլիստներին ու հետևում դրանց կատարմանը։

Պատրաստել ենք այցի մասին պատմող տեսանյութ․