Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՆԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

06/03/2021

Մարտի 7-ին կմեկնարկի Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածը։ 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Ուրարտու-աղջիկները» սեփական հարկի տակ ուժերը կչափի Գյումրիի «Հայասա» թիմի հետ։ «Ուրարտու» մարզաբազայում կայանալիք հանդիպման մեկնարկը 14։00-ին է։

Հավելենք, որ առաջնության առաջին հատվածը մեր աղջիկներն ավարտել էին չորրորդ հորիզոնականում՝ իրենց ակտիվում ունենալով 14 միավոր։