Not Selected

ԷՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ` ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

01/04/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տելեգրամյան ալիքում անցկացվել է քվեարկություն, պարզելու համար, թե ով է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ շրջանում «Ուրարտուի» լավագույն ֆուտբոլիստը։

Առաջադրվել էին 5 թեկնածուներ՝ Վիտինյո, Իգոր Պադերին, Օլեգ Պոլյակով, Էրիկ Սիմոնյան, Հակոբ Հակոբյան։

Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել 17-ամյա կենտրոնական պաշտպան Էրիկ Սիմոնյանը, երկրորդ հորիզոնականում Վիտինյոն է, իսկ երրորդ տեղում՝ Հակոբ Հակոբյանը։

Մրցանակը ստանալուց հետո Սիմոնյանը կիսվել է իր տպավորություններով․

«Այս մրցանակը պարտավորեցնող է։ Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ ես եմ ճանաչվել լավագույնը։ Եթե անկեղծ՝ չէի սպասում։ Այս մրցանակն իրոք ոգևորող է, ապագայում էլ ամեն ինչ կանեմ, որպեսզի հնարավորինս օգտակար լինեմ ակումբիս»: