Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ

14/04/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց «Ալաշկերտին»։ Միակ գոլը խփեց Գոմե Վանգուն։

«Արարատի» նկատմամբ հաղթանակից հետո «Ուրարտուին» նոր փորձություն էր սպասվում, ի դեմս «Ալաշկերտի»։ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը նախորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցել Գյումրիի «Շիրակի» հետ, ինչն այդ թիմի համար պարտությանը հավասարազոր արդյունք էր։

Նախորդ խաղի համեմատ «Ուրարտուի» մեկնարկային կազմում տեղի էր ունեցել ընդամենը մեկ փոփոխություն Վիտինյոյի փոխարեն գործում էր Օլեգ Պոլյակովը։ Չնայած խաղի մեկնարկային րոպեներին ռուս կիսապաշտպանը վնասվածք ստացավ ու խաղը նրա փոխարեն շարունակեց հենց Վիտինյոն։

Հանդիպումն «Ուրարտուն» բավականին ակտիվ սկսեց, արդեն 13-րդ րոպեին գոլ խփելու շատ լավ հնարավորություն ունեցավ Իսահ Ալիյուն, նիգերացի կիսապաշտպանը մրցակցի ֆուտբոլիստների վերահսկողությունից ազատվելով հայտնվեց նպաստավոր դիրքում, բայց զարմանալիորեն թույլ հարվածեց, իսկ «Ալաշկերտի» դարպասապահն էլ հեշտությամբ որսաց գնդակը։

Առաջին կեսը գոլային պահերով հարուստ չստացվեց: Իսկ երկրորդում «Ուրարտուն» դարձյալ ակտիվ մեկնարկեց։ 51-րդ րոպեին հեռու տարածությունից Ուգոչուկվու Իվուն հարվածեց, սակայն գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Քիչ անց տուգանային հարվածից կարող էր աչքի ընկնել Իսահ Ալիյուն, սակայն այս անգամ էլ իր թիմին վերահաս գոլից փրկեց Չանչարևիչը։

Հանդիպման վերջնամասն էլ անցավ հիմնականում հավասար պայքարում։ Գոլային պահերը սակավ էին, բայց մեկ արդյունավետ գրոհ այնուամենայնիվ եղավ։ «Ալաշկերտի» այս խաղում թերևս միակ վտանգավոր պահն էլ ավարտվեց դարպասի գրավումով։ Հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վանգա Գոմեն։

Այս խաղից հետո «Ուրարտուն» իր ակտիվում ունի 24 միավոր և շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականով։ Հաջորդ հանդիպումն «Առյուծները» կանցկացնեն «Փյունիկի» հետ։ 11-րդ տուրից հետաձգված խաղը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում ապրիլի 19-ին և կմեկնարկի ժամը 18։00-ին։

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-0

1-0 Վանգու Գոմե (90')

«ԱԼԱՇԿԵՐՏ» 22. Օգնյեն Չանչարևիչ, 3․ Տարոն Ոսկանյան, 2․ Տիագո Կոելյո (96․ Էրիկ Սողոմոնյան 90'), 5․ Բորիս Կադիո, 9․ Ռումյան Հովսեփյան, 21․ Արտակ Գրիգորյան (ա), 33․ Դեյան Բոլյևիչ, 19․ Պապե Կամարա (20․ Տիագո Գալվաո 71'), 88․ Ինուսա Սանդեյ (7․ Վանգու Գոմե 46'), 15․ Վասպուրակ Մինասյան, 98․ Բրանկո Միհայլովիչ (99․ Նիկիտա Տանկով 71')։

Պահեստայիններ՝  1․ Դավիդ Յուրչենկո, 96․ Էրիկ Սողոմոնյան, 8․ Գագիկ Դաղբաշյան, 7․ Վանգու Գոմե, 27․ Միհրան Մանասյան, 77․ Գրիգոր Աղեկյան, 94․ Աշոտ Քոչարյան, 99․ Նիկիտա Տանկով, 4․ Միհայլո Յովանովիչ, 20․ Տիագո Գալվաո, 25․ Գևորգ Կասպարով, 11․ Դավիթ Մինասյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24․ Արսեն Բեգլարյան, 14․ Պյոտր Տեն, 26․ Աննան Մենսահ, 67․ Վադիմ Պարամոնով, 25․ Էդգար Գրիգորյան, 5․ Հակոբ Հակոբյան (ա) (9․ Եվգենի Կոբզար 74'), 30․ Ուգոչուկվու Իվու, 90․ Օլեգ Պոլյակով (33. Վիտինյո 18'), 10․ Կարեն Մելքոնյան (88 Ջեյմս Սանթոս 59'), 38․ Իսահ Ալիյու (6․ Պիտեր Մուտումոսի 74'), 12․ Ջոնել Դեսիրե։ 

Պահեստայիններ՝ 31 Գրիգորի Մաթևոսյան, 77 Էրիկ Սիմոնյան, 18 Սալոմոն Նիրիսարիկե, 36 Խարիտոն Այվազյան, 88 Ջեյմս Սանթոս, 34 Էրիկ Փիլոյան, 6 Պիտեր Մուտումոսի, 33 Վիտինյո, 8 Իգոր Պադերին, 11 Գևորգ Տարախչյան, 9 Եվգենի Կոբզար, 8 Իգոր Պդերին, 15 Աբրահամ Պորտուգալյան։