Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 5 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

19/04/2021

Ապրիլի 20-ից 22-ը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը պատանեկան հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստի՝ Հայկ Ղազարյանին, Վահե Շապաղաթյանին, Արման Օհանյանին, Ալիկ Գասպարյանին և Դավիթ Ղիասյանին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։