Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ «ՓՅՈՒՆԻԿ-ԱՂՋԻԿՆԵՐԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

19/04/2021

Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Ուրարտու-աղջիկներ»թիմը սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկ-աղջիկներ» թիմին և գոլառատ խաղում հաղթանակ տոնեց 8-3 հաշվով։ Մեր թիմի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Միլենա Սայադյանը, դուբլի հեղինակ դարձավ Հասմիկ Գրիգորյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Էմմի Սարգսյանը, Լուսինե Կոստանյանը և Մարիամ Նալբանդյանը։ Հյուրերի կազմում գոլի հեղինակներ դարձան Արինա Գալստյանը, Բելլա Յոլյանը և Շաքե Պողոսյանը։ 

Հաջորդ հանդիպումը մեր աղջիկները կանցկացնեն ապրիլի 25-ին՝ հյուրընկալվելով առաջատար «Հայասային»։  Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք հանդիպումը կմեկնարկի 14։00-ին։

Ստորև ներկայացնում ենք «Փյունիկ-աղջիկների» հետ խաղի ֆոտոշարքը