Not Selected

ՏԻԳՐԱՆ ԵՍԱՅԱՆԸ՝ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

19/04/2021

«Ուրարտու» - «Փյունիկ» (0-1) հանդիպումից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը խոսել է խաղի մասին․ 

«Թիմն այսօր ավելի լավ էր գործում, կոմբինացիոն ֆուտբոլ էր ցուցադրում, վերահսկում էինք գնդակը, սակայն, ինչպես նախորդ խաղերում, մենք կրկին գրոհը եզրափակելու խնդիր ունեինք։ Կասեմ, որ խաղից ընդհանուր առմամբ գոհ ենք, բայց արդյունքից՝ ոչ։ Կոբզարի խաղադաշտ դուրս գալով, ցավոք, խաղը չբարելավվեց, այն, ինչ իրենից սպասում էինք ու կարող էր անել, չարեց»։