Not Selected

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ԶԻՋԵՑԻՆՔ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»

19/04/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հետաձգված 11-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Փյունիկին»։ Հանդիպման միակ գոլը խփեց Իգոր Լեյտը։

Առաջնության նախորդ խաղում «Ուրարտուն» ծանր հանդիպում անցկացրեց «Ալաշկերտի» հետ՝ հանդիպման վերջին րոպեին գոլ բաց թողնելով, իսկ «Փյունիկը» 3-0 հաշվով վստահ առավելության էր հասել «Վանի» նկատմամբ։

«Ալաշկերտի» հետ խաղի համեմատ մեր թիմի կազմում մեկ փոփոխություն կար․ Օլեգ Պոլյակովի փոխարեն, որն այդ խաղում վնասվածք էր ստացել, այս խաղում հանդիպման մենարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Վիտինյոն։ Հանդիպումն ակտիվ մեկնարկ ունեցավ, սակայն վտանգավոր պահերը քիչ էին թե՛ առաջին խաղակեսում, թե՛ ամբողջ հանդիպման ընթացքում։ Մեր կազմում ակտիվ գործողություններով աչքի ընկան հատկապես Կարեն Մելքոնյանը և Էդգար Գրիգորյանը։ Բացի այդ, բավականին վտանգավոր իրավիճակներում ոչ մեկ անգամ վստահ գործեց Արսեն Բեգլարյանը։ Հարձակման գծում սխալ գործողությունների արդյունքում 26-րդ րոպեին «Փյունիկը» հակագրոհ ձեռնարկեց, որն էլ գոլով եզրափակեց Իգոր Լեյտը։

Երկրորդ խաղակեսում էլ խաղային առավելությունը «Ուրարտուի» կողմն էր, տանտերերը անընդհատ նետվում էին գրոհների, իսկ դրանց եզրափակում չտալուց հետո հյուրերն անընդհատ փորձում էին հակագրոհներով սպառնալ մեր դարպասին։ Այս խաղում, սակայն, այլ գոլեր չգրանցվեցին, և «Ուրարտուն» երկրորդ խաղն անընդմեջ պարտություն կրեց նվազագույն հաշվով․ «Ուրարտու» - «Փյունիկ»՝ 0-1։

Այս խաղից հետո «Ուրարտուն» իր ակտիվում ունի 24 միավոր և շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականով։ Հաջորդ հանդիպումը կրկին տանը կանցկացնենք գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումը «Ուրարտու» մարզադաշտում կկայանա ապրիլի 25-ին և կմեկնարկի ժամը 19։00-ին։

«Ուրարտու» - «Փյունիկ» 0-1

0-1 Իգոր Լեյտ (26')

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24․ Արսեն Բեգլարյան, 14․ Պյոտր Տեն (36․ Խարիտոն Այվազյան 79'), 26․ Աննան Մենսահ, 67․ Վադիմ Պարամոնով, 25․ Էդգար Գրիգորյան (88․ Ջեյմս Սանթոս 79'), 5․ Հակոբ Հակոբյան (ա), 30․ Ուգոչուկվու Իվու, 33․ Վիտինյո (15․ Աբրահամ Պորտուգալյան 84'), 10․ Կարեն Մելքոնյան (9․ Եվգենի Կոբզար 68'), 38․ Իսահ Ալիյու (11․ Գևորգ Տարախչյան 46'), 12․ Ջոնել Դեսիրե։ 

Պահեստայիններ՝ 31․ Գրիգորի Մաթևոսյան, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 36․ Խարիտոն Այվազյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 17․ Տիգրան Այունց,  88․ Ջեյմս Սանթոս, 6․ Պիտեր Մուտումոսի, 8․ Իգոր Պադերին, 11․ Գևորգ Տարախչյան, 9․ Եվգենի Կոբզար, 15․ Աբրահամ Պորտուգալյան, 28․ Ռոբերտ Բաղրամյան։ 

«ՓՅՈՒՆԻԿ» 71. Ստանիսլավ Բուչնև, 77․ Իգոր Գոնչար, 88․ Վալերի Բոլդենկով (3․ Արթուր Քարտաշյան 46'), 9․ Անտոն Կոբյալկո (24․ Եվհեն Բուդնիկ 56'), 2․ Սերոբ Գրիգորյան, 13․ Սալու Դրամանե, 80․ Իբառա Հերնանդես, 99․ Միկիտա Տատարկով, 18․ Ալիկ Առաքելյան (ա) (29․ Օլեգ Կոժուշկո 71'), 90․ Խոսե Կառաբայո (19․ Արտյոմ Ավանեսյան 46'), 93․ Իգոր Լեիտ (10․ Արթուր Գրիգորյան 66')։ 

Պահեստայիններ՝  94․ Հերման Պեկով, 70․ Բալզա Լիսկանո, 29․ Օլեգ Կոժուշկո, 96․ Արման Հովհաննիսյան, 10․ Արթուր Գրիգորյան, 19․ Արտյոմ Ավանեսյան, 11․ Հովհաննես Հարությունյան, 8․ Գոռ Մալաքյան, 7․ Էրիկ Ազիզյան, 3․ Արթուր Քարտաշյան, 46․Տիգրան Սարգսյան, 24․ Եվհեն Բուդնիկ։