Not Selected

«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

02/04/2021

ՀՖՖ-ն հրապարակել է VBET Հայաստանի գավաթի 1/4-րդ եզրափակչի պատասխան հանդիպումների գլխավոր մրցավարների ու պատվիրակների անունները։

1/4-րդ եզրափակչի «Նոա» -«Ուրարտու» պատասխան խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Վահան Բերակչյանը։ 

Հավելենք, որ այս հանդիպումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում  ապրիլի 3-ին և կմեկնարկի ժամը 15։00-ին։