Not Selected

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻՆ»

02/04/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության հետաձգված 9-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս 3-2 հաշվով զիջեց «Լեռնային Արցախին»։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Հարություն Ստեփանյանն ու Աբրահամ Պորտուգալյանը, իսկ «Լեռնային Արցախի» գոլերը հեղինակեցին Էրիկ Կարապետյանը, Արսեն Հովհաննիսյանը և Սարգիս Մկրտչյանը։

Մինչ հավաքականների խաղերով պայմանավորված դադարը՝ առաջնության 20-րդ տուրում թիմերը կրկին հանդիպել էին։ Այդ խաղում, «Ուրարտու-2»-ը, չնայած ունեցած առավելությանը, զիջեց 1-0 հաշվով։

Իսկ այսօր թիմերը գոլառատ հանդիպում ցուցադրեցին։ Հաշիվը բացվեց հանդիպման 17-րդ րոպեին, դաշտի տերերին առաջ մղեց Էրիկ Կարապետյանը։ Առաջին կեսում Ռուբեն Եսայանը լավ հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնելու, սակայն չհաջողվեց ու թիմերն ընդմիջման գնացին «Լեռնային Արցախի» նվազագույն առավելությամբ։ 

Երկրորդ խաղակեսն ավելի դիտարժան ստացվեց․ թիմերը փոխանակվեցին 2-ական գոլերով։ Նախ, Արսեն Հովհաննիսյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, որից հետո մեր տղաները անկյունայինի խաղարկումից հետո կարողացան կրճատել հաշվի տարբերությունը․ գոլի հեղինակ դարձավ Հարություն Ստեփանյանը։ 3 րոպե անց «Լեռնային Արցախն» իր 3-րդ գնդակը խփեց, ևս 3 րոպե անց «Ուրարտու-2»-ի հարձակվող Աբրահամ Պորտուգալյանը կրկին կրճատեց հաշվի տարբերությունը, ինչը սակայն չօգնեց թիմին փրկվել պարտությունից՝ 3-2։

Այս խաղից հետո «Ուրարտու-2»-ը իր ակտիվում ունենալով 24 միավոր շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականով։ Հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի ապրիլի 11-ին՝ առաջնության 22-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվելով «Փյունիկ-2»-ին։

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-2

1-0 Էրիկ Կարապետյան (17'), 2-0 Արսեն Հովհաննիսյան (50'), 2-1 Հարություն Ստեփանյան (78'), 3-1 Սարգիս Մկրտչյան (81'), 3-2 Աբրահամ Պորտուգալյան (84')

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» 73. Սերգեյ Ասրյան (ա), 5․ Գոռ Պողոսյան, 3․ Համլետ Ասոյան, 30․ Տոբի Ժնոպե, 66․ Պատվական Մահտեսյան, 27․ Աբաբակար Սոու (33․ Մհեր Մկրտումյան 80'), 14․ Էդգար Մկրտչյան (99․ Վալդո Նթոնե 54'), 74․ Էրիկ Կարապետյան (8․ Տիգրան Սիմոնյան 54'), 7․ Նորիկ Մկրտչյան (25․ Արամայիս Մարդիյան 90'), 9․ Արսեն Հովհաննիսյան, 11․ Բամբա Ֆաթի (2․ Մարատ Կարապետյան 54')։

Պահեստայիններ՝ 13 Արման Հարությունյան, 6 Արամ Կոստանդյան, 33 Մհեր Մկրտումյան, 2 Մարատ Կարապետյան, 99 Վալդո Նթոնե, 17 Վադիմ Հայրիյան, 25 Արամայիս Մարդիյան, 8 Տիգրան Սիմոնյան, 23 Գագիկ Դանիելյան, 32 Արմեն Դավիդյան, 22 Տիգրան Համբարձումյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» 22. Գրիգորի Մաթևոսյան, 70. Արման Մարտիրոսյան, 3․ էրիկ Ղարիբյան (26․ Կարեն Գալստյան 46'), 5. Ֆելիքս Խաչատրյան (ա), 18․ Համլետ Սարգսյան (21․ Հարություն Ստեփանյան 67'), 39․ Դավիթ Պապիկյան, 99. Ռուբեն Աբրահամյան, 12. Արա Ջոլաքյան (14․ Կորյուն Սեդրակյան 67'), 9. Արթուր Իսրայելյան (15․ Աբրահամ Պորտուգալյան 46’), 10. Գոռ Լուլուկյան, 20. Ռուբեն Եսայան (16. Արայիկ Էլոյան 46')։

Պահեստայիններ՝ 55. Անդրանիկ Մարտիրոսյան, 8 Գևորգ Գրիգորյան, 24. Դավիթ Թալալյան, 14 Կորյուն Սեդրակյան, 26 Կարեն Գալստյան, 6 Ռաֆայել Մովսիսյան, 21 Հարություն Ստեփանյան, 16. Արայիկ Էլոյան, 15 Աբրահամ Պորտուգալյան։