Not Selected

ՏԻԳՐԱՆ ԵՍԱՅԱՆ․ «ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԵՐ ՊԱՀԵՐԸ»

03/04/2021

VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Նոայի» հետ պատասխան խաղից հետո (2-2 (4-2) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը խոսել է խաղի մասին․

«Ի տարբերություն առաջին խաղի, այս անգամ պատրաստվելու ժամանակն ավելի շատ էր, ավելի լավ խաղ ցուցադրեցինք, շատ գոլային պահեր ունեինք, ցավոք սրտի, չկարողացանք առաջին խաղակեսում դրանք օգտագործել, փոխարենը խաղակեսի վերջնամասում գոլ բաց թողեցինք տուգանայինից։ Տղաներն արեցին առավելագույնը, սակայն եղան թերացումներ, պետք է աշխատենք եզրափակումների վրա։ Ինչևէ, շնորհավորում եմ «Նոային» հաջորդ փուլ դուրս գալու կապակցությամբ»։