Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՎԱՐՏԵՑ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

03/04/2021

VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս ոչ-ոքի գրանցեց «Նոայի» հետ պայքարում։ Գործող գավաթակրի կազմում աչքի ընկան Դենիս Դեդեչկոն ու Վլադիմիր Ազարովը, իսկ «Ուրարտուից»՝ Ջոնել Դեսիրեն ու Իգոր Պադերինը․ 

Միջազգային դադարից հետո վերսկսվեցին ակումբային մրցելույթները։ ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կայացավ VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Նոա» - «Ուրարտու» պատասխան հանդիպումը։

Գործող գավաթակիրը հանդիպումից առաջ մեծ առավելություն ուներ, քանի որ առաջին խաղում, այն էլ մրցակցի հարկի տակ առավելության էր հասել 2-0 հաշվով։ «Ուրարտուի» ֆուտբոլիստները հաջորդ փուլ դուրս գալու պայքարն իրատեսական դարձնելու համար պետք է առնվազն երկու գոլ խփեին։

«Ուրարտուի» կազմը բավականին հարձակողական էր, դա էր վկայում թիմի ընտրած մարտավարությունը, «Ուրարտուն» հանդես էր գալիս 4-3-3 դասավորությամբ։

Հանդիպումը հենց սկզից կարուսելային բնույթ ուներ, երկու թիմերն էլ բավականին ագրեսիվ էին գործում փորձելով սրություն մտցնել խաղի մեջ։ Սակայն հանդիպման մեկնարկում երկու թիերի պաշտպաներն էլ բավականին զգոն էին։

Գոլ խփելու առաջին իրական պահը «Ուրարտուի» ֆուտբոլիստներն ունեցան հանդիպման 30-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը ձախ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ ու հարվածային դիրքի դուրս բերեց Հակոբ Հակոբյանին, սակայն «Ուրարտուի» ավագն անչափ նպաստավոր դիրքից բարձր հարվածեց

Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Նոայի» ֆուտբոլիստները բացեցին հանդիպման հաշիվը։ Տուգանային հարվածից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Դենիս Դեդեչկոն։ Սա նշանակում էր, որ «Ուրարտուն» հաջորդ փուլ անցնելու համար պետք է 3 գոլ խփեր։

Երկրորդ կեսում սպասվում էր, որ «Ուրարտուն» պետք է ավելի սուր գործեր, ֆուտբոլում բազմաթիվ են դեպքերը, երբ թիմերը բավականին կարճ ժամանակահատվածում կարողանում են քամբեքեր ձևակերպել։ «Առյուծներն» իրենց տրամադրության տակ 45 րոպե ունեին, սակայն «Նոայի» ֆուտբոլիստները պաշպտանությունում բավականին զգոն էին ու մեծ հաշվով կարողացան չեզոքացնել «Ուրարտուի» հարձակողական ներուժը։ Փոխարենը հենց նրանք էլ գոլ խփեցին։ 75-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Ազարովը։ Հանդիպման վերջնամասում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան երկու գոլ խփել, նախ աչքի ընկավ Ջոնել Դեսիրեն, իսկ հանդիպման վերջին րոպեին էլ 11- մետրանոցն անվրեպ իրացրեց Իգոր Պադերինը․ «Նոա» - «Ուրարտու»՝ 2-2։

«Ուրարտուն» երկու խաղի արդյունքում 4-2 հաշվով պարտվեց «Նոային» ու ավարտեց ելույթները VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում։

«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-2

1-0 Դենիս Դեդեչկո (45’), 2-0 Վլադիմիր Ազարով (75’), 2-1 Ջոնել Դեսիրե (88), 2-2 Իգոր Պադերին (90')

«Նոա». 77. Վալերիո Վիմերկատի, 5․ Վլադիսլավ Կրյուչկով (ա), 69․ Դենիս Դեդեչկո, 4․ Ժոաո Մոնրոյ Արարատ, 14․ Միխայիլ Կովալենկո, 16․ Էլիստանո Չիրո Մանգա, 7․ Էդուարդս Էմսիս, 20․ Ալեշանդե Օլիվեյրա, 22․ Գեղամ Հարությունյան, 9․ Վլադիմիր Ազարով, 21․ Վադիմ Պայռելի (88․ Վելիմիր Դոբրիվոյե 46')։

Պահեստայիններ՝  13․ Սամվել Հունանյան, 27. Ալվես դե Օլիվեյրա Ջեֆֆերսոն, 2․ Վարդան Շախբազյան, 23․ Արթուր Ստեփանյան, 92․ Սանա Գոմեշ, 10․ Բենիկ Հովհաննիսյան, 88․ Վելիմիր Դոբրիվոյե, 19․ Աշոտ Ադամյան, 8․ Յուրի Գարեգինյան, 11․ Պավել Կիրիենկո, 33․ Անդրեյ Տիտով, 96․ Պետրոս Ավետիսյան։ 

«Ուրարտու». 24․ Արսեն Բեգլարյան, 14․ Պյոտր Տեն, 26․ Աննան Մենսահ, 67․ Վադիմ Պարամոնով, 25․ Էդգար Գրիգորյան, 5․ Հակոբ Հակոբյան (ա), 30․ Ուգոչուկվու Իվու, 33․ Վիտինյո, 10․ Կարեն Մելքոնյան, 38․ Իսահ Ալիյու, 12․ Ջոնել Դեսիրե։ 

Պահեստայիններ՝ 96․ Անատոլի Այվազով, 36․ Խարիտոն Այվազյան, 17․ Տիգրան Այունց, 2․ Արթուր Մելիքյան, 88․ Ջեյմս Սանթոս, 28․ Ռոբերտ Բաղրամյան, 34․ Էրիկ Փիլոյան, 6․ Պիտեր Մուտումոսի, 90․ Օլեգ Պոլյակով, 8․ Իգոր Պադերին, 11․ Գևորգ Տարախչյան, 9․ Եվգենի Կոբզար։