Not Selected

էԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԹԻՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՉԱՓ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ»

07/04/2021

«Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0) խաղի մասին իր կարծիքն է հայտնել Էդգար Գրիգորյանը․

«Թիմը շատ լավ աշխատեց՝ կատարելով մարզչի առաջադրանքը, ինչպես տեսաք՝ արդյունքը դրական ստացվեց։ Չնայած նախորդ խաղում չկարողացանք հաղթել ու դուրս մնացինք գավաթի համար պայքարից, սակայն խաղադաշտում կա միասնականություն ու միմյանց լավ ենք հասկանում։ 

Թիմի համար անչափ կարևոր հաղթանակ էր, երկար ժամանակ չէինք հաղթել, և սա մեզ բավական վստահություն տվեց, հաջորդ խաղերում կփորձենք կրկին լավ հանդես գալ»։