Not Selected

ՏԻԳՐԱՆ ԵՍԱՅԱՆ․ «ՏՂԱՆԵՐՆ ԱՐԺԱՆԻ ԷԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ»

07/04/2021

«Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը խոսել է խաղի մասին․

«Ցանկանում եմ շնորհավորել բոլորին հաղթանակի կապակցությամբ, տղաները սկզբից մինչև վերջ խաղացին կազմակերպված, ու արժանի էին հաղթանակի։ Ընդհանուր առմամբ գոհ ենք, թիմն ունի բոլոր հնարավորությունները առաջնությունում բարձր տեղ զբաղեցնելու համար։

Հաղթական գնդակը խփեցինք գեղեցիկ գրոհի արդյունքում․ Դեսիրեն լավ գնահատեց իրավիճակն ու ճիշտ հարված կատարեց։ Շարունակելու ենք աշխատել ու ուշադրություն դարձնել հատկապես եզրափակումների վրա»։