Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ

08/04/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Արարատի» հետ հանդիպումը «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանի համար հոբելյանական 150-րդն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։

Հաշվետվու խաղից առաջ Բեգլարյանին այդ առթիվ խորհրդանշական նվեր հանձնեց «Ուրարտուի» երկարամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը։

Բեգլարյանը Հայաստանի առաջնությունում իր նորամուտը նշել է 2012 թվականի նոյեմբերի 7-ին «Գանձասարի» կազմում։ Հայաստանի առաջնություններում Բեգլարյանը հանդես է եկել նաև «Ուլիս», «Միկա», «Ալաշկերտ» ակումբներում։ Ամենից շատ հանդիպումները Հայաստանի հավաքականի դարպասապահն անցկացրել է «Գանձասարի» կազմում՝ 49 խաղ։

Ուշագրավ է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Արարատի» հետ խաղում սեփական դարպասը պահելով անառիկ Բեգլարյանն իր 59-րդ «չոր» հանդիպումն անցկացրեց Հայաստանի առաջնությունում։

Ի դեպ, Բեգլարյանը Հայաստանի առաջնություններում 150 հանդիպման շեմը հատած ամենաերիտասարդ դարպասապահն է։